ԱՄՆ-ը կարող է նպաստել Իրանի հետ երկխոսությանը՝ չնայած Իրանի միջուկային համաձայնագրից դուրսբերմանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է AP-ը:
Ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում՝ Լե Դրիանն ասել է, որ ուրանի հարստացման թույլատրելի մակարդակը բարձրացնելու Իրանի որոշումը «վատ որոշման վատ արձագանք է»՝ նկատի ունենալով համաձայնագրից Վաշինգտոնի դուրսբերումը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ցանկանում է «երկխոսության տարածք» ստեղծել՝ հետագա վտանգավոր իրավիճակից խուսափելու համար, եւ այդ պատճառով նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել Իրանի առաջնորդի եւ ԱՄՆ նախագահի հետ:
«Ամերիկացիները, եթե նույնիսկ չեն մտնում այդ համաձայնագրի կազմում, կարող են անհրաժեշտ ժեստեր անել՝ քննարկման տարածք ստեղծելու եւ հետագա սրացումից խուսափելու համար»,- նշել է նախարարը:





























