Ամերիկյան Apple կորպորացիան թարմացրել է իր MacBook Pro եւ MacBook նոութբուքերի մոդելային շարքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսուհետ Pro նշմամբ բոլոր մոդելները հագեցած կլինեն բազմաֆունկցիոնալ սենսորային Touch Bar պանելով։ Ընդ որում, էկրանի նվազագույն անկյունագիծը 12-ից կմեծացվի՝ հասնելով 13 դյույմի։
Կորպորացիայում նաեւ նշում են, որ նոր MacBook–երը երկու անգամ ավելի հզոր պրոցեսոր կունենան։
Դրանք կստանան նաեւ True Tone տեխնոլոգիական աջակցություն։ Ընկերությունը նաեւ հայտնել է macOS օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկման մասին, որը կստանա Catalina անվանումն ու հասանելի կլինի արդեն այս աշուն։ Դրանից բացի, կհայտնվի նոր Sidecar ֆունկցիան, որը թույլ կտա օգտագործել iPad–ը որպես Apple համակարգիչների երկրորդ մոնիտոր։
1976 թվականին հիմնադրված Apple ընկերությունը iPhone սմարթֆոններից եւ iPad պլանշետներից բացի, արտադրում է նաեւ iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական փլեերներ եւ այլ բարձր տեխնոլոգիական տեխնիկա։
Ընկերության շուկայական կապիտալացումն անցած տարվա աշնանը հասել է 1 տրիլիոն դոլարի, սակայն այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով 926 մլրդ դոլարի։





























