Բահրեյնի իշխանությունները մինչեւ մարտի 31-ը փակել են Լիբանանի եւ Իրանի հետ օդային ճանապարհը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը։

«Նման որոշում ընդունվել է Լիբանանի անպատասխանատու արտահայտությունների եւ այն դիրքորոշման պատճառով, որը նա ունի Բահրեյնի, նրա ժողովրդի եւ առաջնորդի հանդեպ»,ասված է Բահրեյնի քաղավիացիայի հայտարարության մեջ։

Բահրեյնը արտաքսել է Իրանի դեսպանին

Բահրեյնի պետական Gulf Air ավիաընկերությունը հայտարարել է նաեւ, որ մինչեւ մարտի 31-ը չվերթեր չեն կատարվի դեպի Իրաք։

Բահրեյնում փետրվարից բողոքի բազմահազարանոց ցույցեր են անցկացվում, դրանք նախաձեռնել են երկրում փոքրմասնության կազմող շիա մահմեդականները, ովքեր իշխող սուննիներից իրենց իրավունքների ընդլայնում են պահանջում։

Իրանը խիստ քննադատության էր ենթարկել Բահրեյնի իշխանություններին՝ շիա ցուցարարների դեմ գործողությունները։ Բահրեյնի թագավորը մարտի 22-ին երկրում եռամսյա ժամկետով արտակարգ իրավիճակ էր հայտարարել։

Բահրեյնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Լիբանանում գործող շիա «Հըզբոլլահ» կազմակերպությունն իր աջակցությունն էր հայտնել այնտեղ տեղի ունեցող հակակառավարական ցույցերին։ Իրանն ակտիվորեն օգնություն է ցուցաբերում «Հըզբոլլահին»։