Բելառուսում մարտի 24-ից կբարձրանան հացի եւ հացաբուլկեղենի գները։ Նման բովանդակությամբ որոշումը կայացրել է երկրի Ֆինանսների նախարարությունը՝ մարտի 11- ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Որոշման համաձայն, մարտին եւ ապրիլին հացի գինը կաճի ամսական 1,7-5 տոկոսով: Մասնավորապես, գարու հացը կթանկանա ամսական 5 տոկոսով, իսկ սովորական հացը՝ 3 տոկոսով:
Հայաստանում նույնպես սկսվել է հացի եւ ալյուրի գնաճի ալիքը: Ո՞րն է պատճառը:
Էկոնոմիկայի նախարարությունում բացատրել են, որ հացի գները բարձրացրել են, որպեսզի աստիճանաբար փոխհատուցեն ցորենի թանկացումը:




























