Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է շուկա թողարկել իր նորագույն ծալովի Galaxy Fold սմարթֆոնը: Այս մասին նշվում է հինգշաբթի ընկերության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ սմարթֆոնի թողարկումը հետաձգվել էր բազմաթիվ թերությունների բողոքոների  պատճառով: Լրագրողները, որոնք դեռեւս ապրիլին ստացել էին Galaxy Fold-ը հոդված գրելու համար, հայտնել էին մի շարք խնդիրների մասին: Այնուհետեւ Samsung-ում  հայտնել էր, որ խնդիրներ  առաջացել են սարքը ծալելու ժամանակ դիսփլեյի  վերեւում եւ ներքեւում:

Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունն  այդ ժամանակվանից  մոդելի ուղղությամբ  մի շարք  բարելավումներ է կատարել:

«Samsung-ին  ժամանակ է պետք եղել արտադրանքի դիզայնի լիարժեք գնահատման, անհրաժեշտ բարելավումներ կատարելու եւ մանրակրկիտ թեստեր անցկացնելու եւ փոփոխությունները հաստատելու համար», - ասել են կորպորացիայում: Մասնավորապես, ինժեներները  սարքի ծալման տեղում ուժեղացրել են էկրանի պաշտպանությունը:

Samsung-ում ընդգծել են, որ ընկերությունը ներկայումս վերջին թեստերն է անցկացնում: Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Galaxy Fold-ը արդեն սեպտեմբերին հասանելի կլինի մի շարք երկրներում:

Թե որ շուկաներում  նորույթն առաջինը կհայտնվի ընկերությունը խոստանում է հայտնել հաղորդագրության ամսաթվից առաջ: