Apple-ը ձեռք կբերի Intel-ի սմարթֆոնների մոդեմների արտադրության բիզնեսի մի մասը: Համապատասխան համաձայնագիրը ստրագրել են երկու ընկերությունները, նշվում է Apple-ի հաղորդագրությունում:

Intel-ի մոտավորապես 2.2 հազար աշխատակիցներ համաձայնագրի համաձայն՝ Apple- ին միանալու են Intel-ի մտավոր սեփականության եւ սարքավորումների հետ միասին: Apple- ը կստանա նաեւ անլար տեխնոլոգիաների 17,000 արտոնագիր: Գործարքից հետո  Intel- ը կպահպանի համակարգիչների համար մոդեմային  չիպերի, արդյունաբերական սարքավորումների եւ անօդաչու մեքենաների արտադրության   իրավունքը:

Ակնկալվում է, որ 1 միլիարդ դոլարի գործարքը կավարտվի 2019 թվականի չորրորդ եռամսյակում կարգավորող մարմինների կողմից հավանության արժանանալու դեպքում, նշում է Apple-ի հաղորդագրությունում:

Լուրերից եւ Intel- ի զեկույցից հետո, որ իր շահույթը գերազանցել է վերլուծաբանների սպասելիքները, բաժնետոմսերի արժեքը  բարձրացել է 5,7 տոկոսով՝  հասնելով 55,05 դոլարի: Apple- ի բաժնետոմսերը աճել են 0.1 տոկոսով` մինչեւ 207.29 դոլար:

Ներկայումս Apple-ը իր սմարթֆոններում տեղադրում է Intel եւ Qualcomm մոդեմներ: Սակայն 2017 թվականից  Apple-ի եւ Qualcomm-ի միջեւ դատական վեճ էր առաջացել  սմարթֆոն արտադրողի կողմից արտոնագրային իրավունքների խախտման պատճառով:

Դատավեճն ավարտվեց այս տարվա գարնանը, երբ Apple-ը համաձայնեց ճարել Qualcomm-ին վարձահատուցում, որի գումարը չի բացահայտվում եւ ստորագրեց Qualcomm տեխնոլոգիաով  ստեղծված չիպսերի համար ռոյալթիի վճարման լիցենզային պայմանագիր: