Google-ում ներառված Project Zero թիմի աշխատակիցները 6 վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել iOS օպերացիոն համակարգում, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով ZDnet-ին:
Փորձագետներ Նատալյա Սիլվանովիչի ու Սամուել Գրոսսի խոսքով՝ այդ սխալները կարող են օգտագործվել iPhone սմարթֆոնների վրա iMessage հավելվածում:
Սիլվանովիչի խոսքով՝ հայտնաբերված խոցելիությունը կարող է վնասակար կոդ ուղարկել եւ սարքը վարակել առանց հավելյալ գործողությունների՝ բավարար կլինի միայն բացել ստացած հաղորդագրությունը:
Պարբերականի գնահատմամբ՝ հայտնաբերված սխալները կարող էին օգտագործվել սեւ շուկայում առնվազն 5 մլն դոլարի չափով:





























