Չինական Xiaomi ընկերությունը խաղային նոր սմարթֆոն է ներկայացրել՝ Black Shark 2 Pro, որն ամենահզորն է աշխարհում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով GizChina-ին։
Նոր սարքն ունի նորագույն Qualcomm Snapdragon 855 Plus ութմիջուկանի պրոցեսոր 2,96 ԳԳց հաճախականությամբ եւ 12 Գբ հիշողությամբ, իսկ ներկառուցված հիշողության տարողությունը հասնում է 128 եւ 256 Գբ-ի՝ կախված կոմլեկտավորումից։
Տեղադրված է նաեւ AMOLED-դիսփլեյ՝ 6,39 մատնաչափ տրամագծով, 2340x1080 պիկսել թույլտվությամբ եւ սեղմելուն 34,7 միլիվայրկյան արձագանքով, մատնահետքի սքաները ներկառուցված է դիսփլեյի մեջ։
Սմարթֆոնի հիմնական խցիկը ներկայացված է 48+12 Մպ երկու մոդուլներով, կա նաեւ ճակատային խցիկ՝ 20 Մպ-ով։ Սմարթֆոնի կուտակիչը նախատեսված է արագ լիցքավորման համար։ Xiaomi-ի տարբերակիչ գիծն է դարձել հեղուկ սառեցման արդիականացված համակարգը։
Մյուս մանրուքներից սմարթֆոնում ավելացված է DC Dimming 2.0 տեխնոլոգիան, որը բացառում է դիսփլեյի թրթռումը, ինչպես նաեւ Magic Press տեխնոլոգիան։ Սմարթֆոնն աշխատում է Android 9.0 Pie օպերացիոն համակարգով։
Նոր սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի օգոստոսի 2-ին։ Արժեքը 128 Գբ-ի դեպքում կկազմի 435 դոլար, 256-ի դեպքում՝ 508 դոլար։





























