Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախում  ներքաղաքական լարված իրավիճակի   կապակցությամբ։

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունում նշվում է.

«Իրավիճակը էլ ավելի կարող է սրվել  վարչապետի կազմակերպած հավաքից հետո։ Դրանից կփորձեն օգտվել որոշակի ուժեր՝ ապակայունացնելով իրավիճակը, ելնելով իրենց նեղ անձնական, խմբային շահերից, ինչը անթույլատրելի է Արցախի դեպքում։  Պետք է գիտակցել, որ դա մեր վերջին երեսուն տարիների միակ նվաճումն է, ինչը մենք պետք է սրբորեն պահպանենք, քանի որ թշնամին միշտ գործում է և կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Կոչ ենք անում  կողմերին պահպանել սթափություն և ողջախոհություն, չգնալ արկածախնդրությունների, չսրել իրավիճակը և զերծ մնալ սադրանքներից։

Խնդիրները հարկավոր է  կարգավորել բանակցային սեղանի շուրջ , ելնելով համազգային միասնությունից , այլ ոչ թե արևմուտքի նկրտումներին հագուրդ տալով, օգնության պատրվակի տակ, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանոմ՝ տեղակայել ՆԱՏՕի խաղաղապահ ուժեր, դրանով դեմ գնալով Հայաստանի, ՌԴի ու Իրանի շահերին և վտանգելով մեր պետականությունն ու անվտանգությունը»: