ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Մոսկվայում, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք պայմանավորվել ենք հաջորդն նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն կանցկացվի եւս մեկ կարեւոր միջոցառման՝ ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի հետ միասին», - Ղրղզստանում՝ Չոլպոն-Աթայում, ԵՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ասել է Մեդվեդեւը:

Նա հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնակցել Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: