Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին մարտի 27-ին Թեհրանում հայաստանցի իր պաշտոնակցի` Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդլայնել հայ-իրանական երկկողմ կապերը բոլոր ոլորտներում։

Ինչպես հաղորդում է իրանական պետական Press TV հեռուստաընկերությունը, հանդիպմանը երկու արտգործնախարարները Թեհրանին ու Երեւանին կոչ են արել համատեղ ներդրումներ կատարել ձեռնարկություններում եւ խրախուսել են համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում մասնակցում է Նովրուզի տոնակատարությանը: