Facebook ընկերությունը թեստավորում է նոր մեսենջեր Instagram հավելվածի համար՝ Threads անունով, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Verge պարբերականին։
Պարբերականի տվյալներով՝ այդ մեսենջերի օգնությամբ օգտատերերը կկարողանան փոխանակել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ եւ տեսանյութեր՝ «մոտ ընկերների» հետ Instagram-ում, բացի այդ, Threads-ը թույլ կտա ավտոմատ կերպով տեղեկություն կիսել օգտատիրոջ գտնվելու վայրի, շարժվելու արագության եւ սարքի լիցքավորման մակարդակի մասին։
Պարբերականի տվյալներով՝ Threads-ը նման է գոյություն ունեցող մեսենջերին՝ Direct-ին։ Միեւնույն ժամանակ, հավելվածի թողարկման ժամկետները դեռ հստակ չեն։
Facebook-ը խոշոր սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004-ի փետրվարին ամերիկացի 19-ամյա ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Կենտրոնատեղին Մենլո-Փարկում է (Կալիֆոռնիա)։ Facebook-ն ունի 1,56 մլրդ ամենօրյա ակտիվ օգտատեր եւ 1,38 մլրդ ամենամսյա ակտիվ օգտատեր 2019-ի մարտի դրությամբ։ Facebook-ին են պատկանում նաեւ Messenger, WhatsApp եւ Instagram սերվիսները։





























