HMD Global ընկերությունը, որը Nokia բրենդի սեփականատերն է, պատրաստվում է վերաթողարկել կոճակներով հեռախոսը։ Այս անգամ ընկերության ղեկավարությունն ընտրել է Nokia 110 մոդելը, որը ոչնչով աչքի չընկնող խնայողական սարք է՝ թողարկված 2012-ին, տեղեկացնում է Planet-today-ը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կոճակավոր հեռախոսները մինչեւ այժմ մեծ հեղինակություն են վայելում, դրա համար պարզ հեռախոսների արտադրությունը, ինչպես գլխի են ընկել HMD Global-ում, բավական շահավետ գործ է։
Այժմ կուլտային մոդելները, հավանաբար, վերջացել են, ուստի Nokia-ն կսկսի վերաթողարկել նաեւ պարզ խնայողական հեռախոսներ, ինչպիսին էր Nokia 110-ը։ Ենթադրվում է, որ նոր հեռախոսը կհայտնվի IFA 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսում, որը տեղի կունենա Բեռլինում սեպտեմբերի 6-11-ը։
Բացի Nokia 110-ից, IFA 2019-ում կներկայացվի Nokia 2720-ը։ Այն արդեն ավելի հետաքրքիր տեսք կունենա, քան Nokia 110-ը, բայց շտապ եզրակացություններ չենք անի եւ կսպասենք պաշտոնական միջոցառմանը։ Նոր Nokia 110-ը կարժենա մոտ երեսուն եվրո, իսկ նոր Nokia 2720-ը՝ մոտ հարյուր եվրո։ Ավելի վաղ Nokia-ն արդեն վերաթողարկել էր 3310 եւ 8110 դասական մոդելները։





























