Apple ընկերությունը հրավերներ է ուղարկել ԶԼՄ-ներին՝ մասնակցելու իր ամենամյա սեպտեմբերյան միջոցառմանը, որտեղ սպասվում է, որ iPhone-ի նոր մոդելներ կներկայացվեն, տեղեկացնում է CNBC-ը։

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, Սթիվ Ջոբսի թատրոնում, որը գտնվում է  Apple-ի Կուպերտինոյի (Կալիֆոռնիայի նահանգ) կենտրոնատեղիում։

Համաձայն բազմաթիվ տեղեկությունների՝ սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվեն iPhone-ի երեք նոր մոդելներ։ Դրանք կլինեն ավելի էժան iPhone XR-ը եւ PRO երկու մոդելներ։

Apple-ը սովորաբար նոր Apple Watch-երը ներկայացնում է սեպտեմբերյան միջոցառմանը, բայց այն մասին, թե ինչ պետք է սպասել, քիչ բան է ասվում։ Լուրերի համաձայն՝ Apple-ը կարող է ներկայացնել տիտանի ժամացույցների նոր մոդել կերամիկական Apple Watch-ի կողքին։