ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ, 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:

Հարգանքով՝ 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»։