Նոր Apple Watch «խելացի» ժամացույցները կարող են հետեւել իրենց օգտատիրոջ քնի որակի ցուցանիշներին: Նման տեղեկություն է հայտնվել արտասահմանյան ԶԼՄ-ներում, որոնք վկայակոչում են ամերիկյան Apple կորպորացիայում իրենց աղբյուրները, հաղորդում է Actualnews-ը:
Խոսքը Time in Bed tracking անվանմամբ գործառույթի մասին է, որը կարող է ներդրված հաղորդիչների օգնությամբ հետեւել քնի որակին: Ակնկալվում է, որ դրանք կվերլուծեն քնի ժամանակ իրենց օգտատիրոջ շարժումները, սրտի կծկումների հաճախականությունն ու շրջակա աղմուկը: Ցուցանիշների հետ հնարավոր կլինի ծանոթանալ iPhone-ներում առկա Health (Առողջություն) հավելվածի միջոցով կամ նոր ծրագրի՝ Sleep-ի միջոցով, որը կհայտնվի Apple Watch-երում:
Հատկանշական է, որ նոր հատկությունը կկարողանա ակտիվացնել «Չանհանգստացնել» ավտոմատ ռեժիմը: Եթե օգտատերը նշված ժամանակից շուտ արթնանա, ապա այն ինքնուրույն կանջատի զարդուցիչը: Նոր Apple Watch-երը կներկայացվեն նոր iPhone-ների հետ: Իրադարձությունը նախատեսված է սեպտեմբերի 10-ին:





























