Իրանցի լրագրող Մասիխ Ալինեժադը Twitter-ում տեսագրություն է հրապարակել իրանուհու հարսանյաց արարողությունից եւ պատմել, որ այն իրեն ստիպել է արտասվել, հաղորդում է Lenta-ն:

Նրա խոսքով՝ տեսագրությունն արվել է Բոյեր-Ահմադ նահանգի Բահմայ շրջանում: Լրագրողը պնդում է, որ աղջիկը 13 տարեկան է, եւ որ իրեն վրդովեցնում են իսլամական օրենքները: Այդ օրենքներից մեկի համաձայն՝ 13-ամյա աղջիկը կարող է ամուսնանալ, սակայն չի կարող իր համար զգեստ ընտրել:

Տեսագրությամբ կիսվել է ավելի քան 1000 մարդ, շատերը մեկնաբանություններում զարմանք են հայտնել եւ խղճացել երեխային: Օգտատերերից մեկը կոչ է արել հասարակական կազմակերպություններին ուշադրություն դարձնել միջադեպին ու զարմանք է հայտնել, քանի որ տեսագրության մեջ երեւում է, որ աղջկա ծնողները տխուր չեն: