ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչպես նաեւ Իրանում, Չինաստանում եւ Մոնղոլիայում ՀՀ դեսպանները մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվեն այսօր առկա տարածաշրջանային խնդիրները, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հանդիպմանը ներկա է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հանդիպումը նպատակ ունի պարզել՝ ինչու հայ հասարակությանը հուզող տարբեր հարցեր չեն լուծվում կամ լուծվում են շատ դանդաղ: Նա, մասնավորապես, օրինակ բերեց խոչընդոտները, որոնք ծագում են Ռուսաստանում հայ վարորդների շրջանում՝ կապված նրանց կողմից հայկական վարորդական իրավունքի օգտագործման հետ:
Մելքումյանի կարծիքով՝ մեկ այլ խնդիր է ավտոներկրողների հարցը:



























