«Սանիթեք» ընկերությունը վեցերորդ օրն է, որ աղբահանության դուրս չի եկել, եւ դա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ճշտող հարցին՝ ինչ պրոցեսի մասին է խոսքը, Մարությանն ասաց՝ իրավաբական պրոցես է։
Հիշեցնենք, որ Սանիթեքի հետ կապված ճգնաժամն առաջացել է Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո։ Քաղաքապետարանը մայրաքաղաքում աղբահանությունը իրականացնող օպերատորին մեղադրում է չարաշահումների մեջ։
«Սանիթեքն» էլ իր հերթին քաղաքապետարանին մեղադրում է իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու մեջ, արդյունքում արդեն մի քանի ամիս մայրաքաղաքում աղբի ճգնաժամ է։











