Ամերիկյան Apple ընկերությունը մինչեւ եկող տարվա գարուն մտադիր է թողարկել iPhone սմարթֆոնի նոր մոդել, որի գինն ավելի ցածր կլինի, քան ընթացիկ շարքինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ճապոնական գործարար Nikkei պարբերականին։

Պարբերականը նշում է, որ սմարթֆոնը կդառնա SE-ի շարունակությունը, սակայն անվանումը եւ նոր սարքի գինն առայժմ որոշված չեն։

SE-ն թողարկվել է 2016 թվականին, այդ տիպի սմարթֆոնների մեկնարկային գինը 399 դոլար է։ Ընդգծվում է, որ նոր, ավելի էժան iPhone-ի հիմնական լսարանը կդառնան զարգացող երկրների շուկաները, որոնցում մեծ տարածում ունեն չինական արտադրողների, մասնավորապես՝ Huawei-ի սմարթֆոնները։