Բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան բացառել է Իրանին պատժամիջոցներից ազատելու հնարավորությունը՝ կապված երկրին 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրելու Ֆրանսիայի առաջարկի հետ, տեղեկացնում է AFP-ը։
Նա հավելել է, որ դեռեւս չի տեսել Ֆրանսիայի «կոնկրետ» առաջարկը եւ այդ պատճառով չի կարող մեկնաբանել այդ գաղափարը։ Դիվանագետը հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ եւ մտադիր չէ դրանք դադարեցնել։ «Կսահմանվեն նոր պատժամիջոցներ»,- ասել է Հուկը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը, փորձելով թուլացնել Պարսից ծոցում աճող լարվածությունը, հայտարարել էր ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հնարավորության մասին։
Իրանը մտադիր է միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կրճատելու հերթական քայլերը նախաձեռնել։




























