Apple կորպորացիան մտադիր է iPhone-ի դիսփլեյին ավելացնել մատնահետքի ճանաչման գործառույթ: Դա կարող է հայտնվել 2020 թվականին, բայց հավանականություն կա, որ նորամուծության ժամկետը տեղափոխվի 2021 թվական, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Հիմա տեխնոլոգիան թեստավորման փուլում է՝ ինչպես Apple-ի ներսում, այնպես էլ ընկերության արտասահմանյան մատակարարների մոտ: Ապագա սարքերը էկրանին մատնահետքերի ճանաչման տեխնոլոգիայով կհագեցվեն գոյություն ունեցող դեմքի ճանաչման համակարգի հետ միասին:
Touch ID համակարգը, որը ներկառուցված է iPhone-ի «Տուն» կոճակին, 2013 թվականից օգտագործվել է սարքերի ապաարգելափակման, վճարումների հաստատման եւ հավելվածների ներբեռնման հեղինակային իրավազորության համար: Touch ID-ն դեմքի սքանավորման (Face ID) հաղորդիչներով էր փոխարինվել 2017 թվականին iPhone X-ի թողարկմամբ:
Մատնահետքերի ճանաչման էկրանային սքաներն արդեն առկա է Apple-ի այնպիսի մրցակիցների ֆլագմանային սարքերում, ինչպիսին են Samsung-ը, Huawei-ն, Oppo-ն եւ Xiaomi-ն:




























