Մինչեւ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է լուծեն թռիչքների անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Կողմերը պետք է հավաքվեն եւ այս հարցերը քննարկեն մինչեւ օդանավակայանի գործարկումը»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում Trend գործակալությունը։
Նշենք, որ ԼՂՀ մայրաքաղաքի օդանավակայանը կսկսի շահագործվել մայիսի 9-ից։ Բաքվում հայտարարել էին ուղեւորատար օդանավերին հարվածելու մասին, ինչը հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին, որոնց միացել է Ադրբեջանը։





























