Facebook ընկերությունը Facebook Horizon վիրտուալ իրականության մեջ բազմաօգտատերային խաղ է ներկայացրել, որն իր մեջ ներառում է սոցցանցի եւ խաղի տարրեր: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Սան Խոսեում տեղի ունեցած Oculus Connect մշակողների համար կոնֆերանսի արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Facebook Horizon-ի մասնակիցները հնարավորություն կստանան նաեւ շփվել, խաղալ եւ ֆիլմեր դիտել բազմաօգտատերային ռեժիմով՝ Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցի օգնությամբ:
Ծրագրի բետա տարբերակը հասանելի կլինի 2020-ից:
Բացի այդ, ընկերությունը հայտարարել է Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցի նոր հնարավորությունների մասին: Ներկայացված թարմացումներից ամենակարեւորը խաղացողի ձեռքերի շարժումները հաշվելու հնարավորությունն է: Ավելի վաղ դա հնարավոր էր միայն հավելյալ սարքերի օգտագործման դեպքում, որն օգտատերը պետք է պահեր իր ձեռքերում:
Oculus Quest-ը վաճառքի էր հանվել 2019-ի մայիսից: Ընկերությունը հայտարարում է, որ այդ պրոդուկտն առաջին բազմաֆունկցիոնալ համակարգն է, որը հնարավորություն է տալիս նայել վիրտուալ իրականության ցանկացած ուղղությամբ եւ հարմարվել օգտատիրոջ շրջակա իրական տարածքի առանձնահատկություններին:




























