Facebook-ը զբաղվում է ավելացված իրականության ակնոցի մշակմամբ: Այս մասին հայտարարել է ընկերության ապարատային ապահովման գծով ղեկավար Էնդրյու Բոսուորտը Oculus Connect 6 միջոցառման ժամանակ: Մշակման փուլում է գտնվում նաեւ ծրագրային ապահովումը՝ ճշգրիտ եւ մշտապես թարմացվող քարտեզները, հաղորդում է Hightech+-ը:
Բոսուորտի խոսքով՝ ավելացված իրականության ակնոցը մարդկանց թույլ կտա կիսվել տեսածով, ընդ որում, ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ պատկերներով:
Միջոցառմանը ցուցադրվել են 3D-խցիկներ, որոնք սքանավորում են շրջակա միջավայրը՝ նմանատիպ տարածական քարտեզներ ստեղծելով, հաղորդում է Venture Beat-ը: Այդ քարտեզները կպահվեն ամպային պահոցում՝ մի քանի օգտատերերի կողմից համատեղ օգտագործման համար:




























