Instagram սոցիալական ցանցում ուրբաթ նկատվել է աշխատանքի խափանում մի շարք երկրներում, նշվում է Downdetector սերվիսի տվյալներում, որը հետեւում է տարածված ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ամենից հաճախ խափանումներին բախվել են եվրոպացի օգտատերերը։ Ռուսաստանում խափանումների մասին մյուսներից ավելի հաճախ տեղեկացնում են Մոսկվայի օգտատերերը։

Սերվիսի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը խնդիրներ է ունենում՝ կապված բեռնման (80 տոկոս), եւս 10 տոկոսը՝ մուտքի հետ, մոտ 9 տոկոսը չի կարողանում մտնել սոցցանցի կայք։