Boston Dynamics ընկերությունը մեկնարկում է SpotMin ռոբոտ շների վաճառքը, հաղորդում է MIGnews-ը՝ հղում անելով ընկերության պաշտոնական կայքին:

Դեռեւս ռոբոտ շան հստակ գինը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կարժենա ինչպես «նոր մեքենան»:

Ռոբոտ շան մեջ տեղադրված կլինի պանորամային տեսախցիկ 360 աստիճան տեսադաշտով, ինչպես նաեւ «շունը» կլինի անփոշանցիկ եւ անջրանցիկ: Մեխանիզմն ունակ է փնտրել գազի արտահոսքն ու աշխատել մարդկանց համար անհասանելի վայրերում եւ պայմաններում: