ԵՏՄ շրջանակում տրանսպորտալոգիստիկ ոլորտի զարգացումը նոր հնարավորություններ կստեղծի: Սեպտեմբերի 30-ին «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմաններ չունի, եւ որպեսզի մենք կարողանանք մեր կապիտալ ներդրումների շահութաբերության հույս ունենալ, անհրաժեշտ է հասկանալ, թե Երեւանն ինչ օգուտ կարող է ստանալ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բաղադրիչը: «Դրանից բացի, այս գործոնը հաշվի առնելով՝ Հայաստանի հետ կապված հարցերի կարգավորումը կարող է պատրաստի արգասիք դառնալ միջազգային համագործակցության զարգացման համար»,- նշեց նա:

Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանը ԵՏՄ շրջանակում տրանսպորտալոգիստիկ ոլորտում երկու ուղղություններից մեկի հանգուցակետում է: «Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ԵՄ-ի հետ Ինտեգրացիոն համաձայնագիր ունի, եւ տրանսպորտային միջանցքների զարգացումը կարող է հնարավորություններ ստեղծել ինչպես Երեւանի, այնպես էլ ընդհանրապես ԵՏՄ-ի համար: Հայաստանը ուշադրությունը կկենտրոնացնի այս ուղղությունների զարգացման ռազմավարության մշակման վրա»,- ամփոփեց Մհեր Գրիգորյանը: