2020թ․ փետրվարի 1-ից WhatsApp-ը կդադաերցնի մեսենջերի գործարկումը հնացած օպերացիոն iOS եւ Android համակարգերի, ինչպես նաեւ հին սմարթֆոնների վրա։ Բացի այդ, կդադարեցվի Windows Phone-ի բոլոր տարբերակների բազայի վրա սարքավորումների աջակցումը, հայտնում է RNS-ն՝ հղում կատարելով Beebom-ին։

 «Windows Phone-ի բոլոր տարբերակների աջակցումը վերջնականապես կդադարեցվի 2019թ․ դեկտեմբերի 31-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելվածի բոլոր գործառույթներին հասանելիության պահպանման համար օգտատերերին անհրաժեշտ կլինի կա՛մ թարմացնել ծրագրերը մինչեւ վերջին տարբերակ, կա՛մ նոր սարք ձեռք բերել, հայտարարել են Facebook-ում։

Օգոստոսի սկզբին Check Point Software Technologies-ի փորձագետները հայտնել էին մեսենջերում խոցելիության մասին, որը հաքերներին անձնական եւ խմբային չատերում օգտատերերի հաղորդագրությունները մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորություն էր տալիս։ Ընկերությունում ասել են, թե WhatsApp-ին 2018թ․ վերջին նախազգուշացրել են հայտնաբերված թերությունների մասին, սակայն մեսենջերը դրանցից միայն մեկն է վերացրել։

Check Point Software Technologies-ի Թերությունների հայտնաբերման եւ ուսումնասիրման ստորաբաժանման ղեկավար Օդետա Վանունուն հայտարարել է, որ հաղորդագրությունների շիֆրերի պատճառով մնացած խնդիրները դժվար է լուծել։