Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացումը կնպաստի Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով մոտ ժամանակներս ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին՝ Փաշինյանը նշեց, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում երկու կողմերի միջեւ բիզնեսի զարգացման համար՝ հաշվի առնելով այն, որ Իրանն ու ԵԱՏՄ-ն խոշոր շուկաներ ունեն:
Նրա խոսքով՝ համագործակցության ձեւաչափն ավելի մեծ հնարավորություններ է տրամադրում: Միեւնույն ժամանակ, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հույս ունի զարգացնել տարանցիկ հնարավորությունները:











