Google Maps-ի օգտատերերին քարտեզագրական ծառայությունում հասանելի է դարձել ինկոգնիտո ռեժիմը, իր բլոգում հայտնել է ամերիկյան ընկերությունը, տեղեկացնում է RNS-ը։

«Ինկոգնիտո ռեժիմում քարտեզների օգտագործման ժամանակ ցանկացած տեղեկատվություն չի պահպանվի ակաունտում։ Դա նշանակում է, որ մենք չենք կարող այն օգտագործել ձեր օգտատիրարան փորձի անհատականացման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գործիքը ակտիվացվում է եւ անջատվում է հաշվի վրա լուսանկարին սեղմելու օգնությամբ։

Android-ով սարքերում ինկոգնիտո ռեժիմը Google քարտեզներում կսկսի աշխատել առաջիկա շաբաթներին, հետագայում այն նաեւ կհայտնվի iOS-ի սարքերում։

Ընկերությունում նշել են, որ ինկոգնիտո ռեժիմը ներառված է 2008թ․ Chrome-ում, եւ այժմ դա «գաղտնիության կարգավորման ամենահանրահայտ գործիքներից է»։ Ավելի վաղ թաքնված դիտման հնարավորություն էր հայտնվել նաեւ YouTube-ում, հիշեցրել են Google-ում։