iPhone SE 2-ի թողարկման մասին բազմաթիվ շշուկներ են տարածվում, իսկ վերլուծաբանները կրակի մեջ յուղ են լցնում՝ ավելացնելով սարքի հանդեպ հետաքրքրությունը, հայտնում է Geek կայքը։ Բացի այդ սմարթֆոնը iPhone 8-ից նաեւ մասեր կստանա, իսկ արտադրողականության համար պատասխանատվությունը կկրեն A13 Bionic չիպսետը եւ 3 Գբ օպերացիոն հիշողությունը։
Այսպես, հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոն նոր մանրամասներ է ներկայացրել iPhone-ի վերաբերյալ։ Նրա տվյալներով, սարքի թողարկումը տեղի կունենա 2020թ․ առաջին եռամսյակում։ Դիզայնը շատ կհիշեցնի iPhone 8-ին։
Նորույթի արժեքի մասին դեռեւս տվյալներ չկան։ 9to5mac կայքի խմբագիրները ենթադրել են, որ արժեքը կմնա iPhone 8-ի ընթացիկ գնային մակարդակի վրա։




























