Ռուսաստանի Ռոստովի մարզի բուհերում հյուսիսկովկասյան հանրապետություններից ուսանողների համար նախատեսված քվոտաները կկրճատվեն: Ինչպես հաղորդում է 161.ru-ն, նման որոշման է հանգել մարզի ռեկտորների խորհուրդը: Որոշումն ուղարկվել է ՌԴ կրթության նախարարություն:
«Ենթադրվում է, որ նպատակային ընդունելությունը կկրճատվի: Այնպես չի լինի, որ այն ընդհանրապես չկատարվի, սակայն նպատակային ուսանողների թիվը նախորդ տարվա համեմատ կպակասի», –ասել է մարզի կրթության նախարար Իգոր Գուսկովը:
Միաժամանակ նա նշել է, որ ընդունելության արտոնությունները կգործեն հյուսիսկովկասցի այն ուսանողների համար, որոնց հայրերը զոհվել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:
Ըստ «Ռոսբալտի»` Հյուսիսային Կովկասից ուսանողների նպատակային տեղերը կրճատելու հարցը սրվել էր անցած տարեվերջին: Նոյեմբերին Ռոստովի պետական համալսարանի ուսանող Մաքսիմ Սիչովը մահվան պատճառը հետքաննությունը համարել էր հանրակացարանում ինգուշ հարեւանի հետ անձնական վատ հարաբերությունները:





























