ԱՄՆ զինված ուժերը դադարեցնում են իրենց անմիջական մասնակցությունը Լիբիայում ռազմական գործողություններին` առաքելությունն ավարտելու պարտականությունը դնելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների վրա:
Ապրիլի 3-ից ԱՄՆ ռազմաօդային ուժերը կդադարեցնեն ավիահարվածները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լիբիայի ափերին գտնվող ամերիկայն ռազմանավերը նույնպես կդադարեցնեն հրթիռակոծումը: Պենտագոնի տվյալներով`արդեն ապրիլի 2-ից ռազմանավերից ոչ մի հրթիռ չի արձակվել:
Հրամանատարությունը սակայն որոշել է դեռեւս դուրս չբերել ռազմանավերը լիբիական ափերից` հաշվի առնելով հանգամանքը, որ դրանք հնարավոր է պետք է լինեն ՆԱՏՕ-ի ուժերին:
Ռազմական գործողություններին ԱՄՆ զինվորականների մասնակցությունը այսուհետ հնարավոր կլինի ՆԱՏՕ-ի նախանական պահանջի եւ Վաշինգտոնում համապատասխան հավանությունից հետո, հաղորդում է գործակալությունը:





























