Ապրիլի 3-ին ժամը 13:45 րոպե Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ըստ ատոմակայանի աշխատանքային կանոնակարգի` տարեկան մեկ անգամ նախատեսվում է կայանում  իրականացնել էներգաբլոկի պրոֆիլակտիկ նորոգման և մաքրման աշխատանքներ:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս օրերի ընթացքում կկատարվեն ատոմակայանի էներգաբլոկի ընթացիկ նորոգման, ինչպես նաև` տուրբինային կոնդեսատորների մաքրման աշխատանքներ:

ԱԷԿ-ում Էներգաարտադրությունը կվերսկսվի ապրիլի 7-ին  մեկ տուրբոագրեգատով, իսկ մյուս տուրբոագրեգատի մաքրման աշխատանքները կշարունակվեն: ԱԷԿ-ը ամբողջ հզորությամբ էներգաարտադրության ցանցին կմիանա ապրիլի 19-ին: