Կիպրոսցիներին ու հայերին իրար են կապում սերտ բազմամյա կապերը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Տակիս Խաձիդեմետրիուն ապրիլի 4-ին:
Նա Երեւանում է գտնվում «Խաղաղության հաստատում եւ խաղաղ գոյակցություն զինված հակամարտությունից հետո. Կիպրոսի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեպքերը» թեմայով կլոր սեղանին: Միջոցառումը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի եւ «International Alert»-ի համատեղ ջանքերով:
«Կիպրոսում հայկական համայնք է ապրում, մենք հայկական հուշարձաններ ունենք, վանքեր եւ վանական համալիրներ` թվագրված 11-րդ դարով»,- հիշեցրել է Խաձիդեմետրիուն:
Ընդգծելով հայերի դերը համաշխարհային պատմության մեջ` փոխնախագահը շեշտել է, որ հպարտանում է երկրի հայ համայնքով, որը կիպրոսցի ժողովրդի հետ կիսել պատմության բարդ էջերը:





























