Թեհրանը հայտարարել է Լուվրի հետ հարաբեությունները խզելու մասին։ Իրանի մշակութային իշխանությունների ներկայացուցիչն ասել է, որ դրա պատճառը դարձել է ֆրանսիական թանգարանի կողմից տրված խոստումների եւ ստորագրած համաձայնագրերի չկատարման փաստը։

Լուվրը պարտավորվել էր Թեհրան ցուցադրության ուղարկել  իր ֆոնդերում պահվող պարսկական հնագույն նմուշները, սակայն այդպես էլ չի պահել իր խոստումը։ Թեհրանն իր հերթին կատաել է իր պարտավորությունները՝ Փարիզ ուղարկելով իր թանգարանների ցուցանմուշները, գրում է Lenta.ru-ն։

Իրանական կողմի խոսքով, ֆրանսիացիները բացատրություններ տալու համար ժամանակ ունեին մինչեւ մարտի վերջ։ Ինչպես հայտնել է իրանցի չինովնիկը, «մենք չենք ուզում, որ եվրոպական երկրները մեր վրա նայեն վերեւից ներքեւ, այդ թվում՝ մշակութային ոլորտում»։