Եվրասիական տնտեսական միության տարածքում ոսկերչության ոլորտում իրավական կարգավորման ներդաշնակեցման հարցերը ներառված են թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով գործարքների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի մեջ: Ակնկալվում է, որ այդ «ոսկերչական» փաստաթղթի տակ Միության երկրների վարչապետներն իրենց ստորագրությունները կդնեն հոկտեմբերի 25-ին ՌԴ մայրաքաղաքում, տեղեկացնում է ԵՏՀ-ում աղբյուրը, փոխանցում է RG-ն: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հստակեցրել են, որ համաձայնագիրը ամփոփում է ոչ միայն թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական կանոններ: Այն ԵՏՄ երկրներին թույլ է տալիս փոխադարձաբար ճանաչել հարգադրոշմները, ինչը կապահովի Միությունում ոսկերչական իրերի ազատ շրջանառությունը եւ կնվազեցնի բիզնեսի համար տրանսակցիոն ծախսերը:

Այպիսով, ԵՏՀ-ում կարծում են, որ «կչեզոքացվի եւս մեկ խոչընդոտ, որը պարունակվում է 2018-2019 թվականներին ԵՏՄ ներքին շուկայում բռնագրավումների եւ սահմանափակումների վերացման «ճանապարհային քարտեզում»:

Միության փորձագիտական հանրույթի կարծիքով՝ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո այն թույլ կտա ԵՏՄ երկրների ոսկերչական շուկայի մասնակիցներին իրացնել փոխադարձ առեւտրի ներուժը, «դուրս գալ նոր շուկաներ եւ կոոպերացիայի հաշվին փոխադարձ օգուտ ստանալ»:

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու համար հոկտեմբերի 24-ին 2-օրյա այցով ՌԴ մայրաքաղաք է ժամանել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, հայտնում է նրա մամուլի ծառայությունը:

Բելառուսի կառավարությունում աղբյուրը հստակեցնում է, որ նիստերն անցկացվելու են «Սկոլկովո» ինովացիոն կետրոնում՝ նեղ եւ ընդլայնված կազմերով, որոնց ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ ԵՏՄ-ի եւ նրա անդամ պետությունների ու Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի: