Facebook ընկերության հետազոտական ստորաբաժանումներից մեկի՝ Facebook AI Research-ի (FAIR) մասնագետները հայտարարել են «դեմքերի ապանույնականացման» տեխնոլոգիայի մշակման մասին: Հաշվետվության մեջ նշվում է, որ նոր տեխնոլոգիան կարող է մոլորության մեջ գցել դեմքերի ճանաչման համակարգերը, փոխանցում է ՌԲԿ-ն: Ի տարբերություն նման նշանակության մշակումների, որոնք աշխատում են լուսանկարներով (լուսանկարների ապանույնականացման տեխնոլոգիա է առաջարկում, օրինակ, իսրայելական D-ID ընկերությունը), FAIR-ի օգտագործած մեթոդը թույլ է տալիս «ջնջել» նշանները, որոնք մեքենային թույլ են տալիս ճանաչել տեսագրության մեջ պատկերված կոնկրետ մարդուն, այդ թվում՝ ժամանակի ռեալ ռեժիմում հեռարձակվող տեսանյութում:
«Համաշխարհային վերջին իրադարձությունները՝ կապված դեմքերի ճանաչման համակարգերի զարգացման եւ դրանց չարաշահման հետ, անհրաժեշտ են դարձնում մեթդների մշակումը, որոնք հաջողությամբ ապանույնականացում են կատարում»,- նշված է մշակման հեղինակների հաշվետվության մեջ:
FAIR-ի մշակման էությունը տեսագրության մեջ փոփոխությունների կատարումն է, որոնք չեն առաջացնում տեսողական արտեֆակտների կամ ակնհայտ աղավաղումների երեւակում, այնպես որ՝ դիտողի համար փոփոխություններն աննկատ են մնում:
FAIR-ից նշում են, որ իրենց ստեղծած տեխնոլոգիայի կիրառումը օգտատերերին հնարավորություն կընձեռի, օրինակ, հանրությանը հասանելի կայքերում բնական թվացող տեսանյութ տեղադրել՝ չվախենալով դեմքերի ճանաչման համակարգի միջոցով նույնականացումից:




























