ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նախագահի պաշտոնում: Որոշումը կայացվել է նոյեմբերի 5-ին Երեւանում ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստից առաջ:

Վոլոդինի թեկնածությունն առաջարկել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովը: «Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ 12-րդ լիագումար նիստում առաջադրել Վոլոդին Վյաչեսլավ Վիկտորովիչի թեկնածությունը»,- ասել է նա իր ելույթում:

Առաջարկը միաձայն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի բոլոր անդամների կողմից:

Հաստատվել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի օրակարգը: