Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները սկսվել են ապրիլի 7-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ակադեմիայի մամուլի ծառայությունից, թռիչքի նշման շրջանակներում ԳԱԱ նախագահությունում կայանալու է հանդիպում տիեզերագնաց Միխայիլ Տյուրինի գլխավորած ռուսաստանյան պատվիրակության հետ: Հանդիպմանը ամփոփվելու են հայ գիտնականների գիտական հետազոտությունները, նաեւ քննարկվելու են տիեզերական տարածքի նվաճման ուղղությամբ հետագա համագործակցության ուղիները:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացնելու է ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձը տիեզերական հետազոտությունների ծրագրերում:





























