Վրաստանի տարածքում ապրիլի 7-ին կրկին խափանվել է Հայաստան ինտերնետի կապ ապահովող կապուղիներից մեկը;

Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, վրացի մասնագետները 20 րոպեում վերականգնել են կապուղու աշխատանքը։ «Այսօր ժամը 15։00-ի սահմաններում կապուղու աշխատանքը վերականգնվել է, այժմ «ԱրմենՏելի» բաժանորդներին բնականոն ինտերնետ կապ է ապահովվում»,- ասաց Բեղլոյանը՝ ընդգծելով, որ ինտերնետի խնդիր ունեցող Hi Line-ի բաժանորդները պետք է, բացի համակարգիչներից անջատեն, ապա միացնեն մոդեմները։

Նշենք, որ մարտի 28-ին Վրաստանում տեղի ունեցած ինտերնետի մալուխի վնասման պատճառով Հայաստանում բազմաթիվ օգտագործողներ զրկվել էին կապից։

Վրացական աղբյուրները նշում են, որ Հայաստանի ինտերնետը անջատել է 75-ամյա պղինձ որոնող մի վրացուհի։