Հայաստանում արդեն 10 տարուց ավելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարվում է գերակա ճյուղ, սակայն դեռեւս չկան բավարար թվով մասնագետներ։ Այս մասին ապրիլի 8-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 11-րդ համագումարի ժամանակ առաջ ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս բիզնեսը զարգացնելու հիմնական խոչընդոտը հանդիսանում է հենց մասնագետների պակասը։
Հ. Ավոյանի տեղեկացմամբ՝ 2011 թ.-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը լուրջ քայլեր է ձեռնարկելու ՏՏ մասնագետների պատրաստման եւ կրթման ուղղությամբ։
«Ոլորտում կադրերի քանակի բեկումնային փոփոխություններ պետք է ապահովենք»,- ասաց Հ. Ավոյանը՝ ավելացնելով, որ ոլորտում աշխատող մասնագետների քանակը բավականին քիչ է ՝ Հայաստանը տեխնոլոգիաների երկիր համարելու համար։
Այս խնդիրը լուծելով`նաեւ տնտեսական եւ սոցիալական լուրջ խնդիրներ են լուծվում, քանի որ ոլորտում աշխատող կադրերը բավականին բարձր աշխատավարձ են ստանում։





























