Ապրիլի 7-ին` ժամը 17:23 րոպեին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին` մեկ տուրբոագրեգատով:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրորդ տուրբոագրեգատի վերանորոգման եւ մաքրման աշխատանքները դեռեւս շարունակվում են:

ԱԷԿ-ն ամբողջ հզորությամբ էներգաարտադրության ցանցին կմիանա ապրիլի 19-ին: