Իշխանություններն անարգել բացել են Ազատության հրապարակն ընդդիմության հանրահավաքի մասնակիցների առջեւ: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս անգամ ոստիկանները մի կողմ են քաշվել ընդդիմության ներկայացուցիչների հետ կարճատեւ բանակցություններից հետո: Այս պահին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի հազարավոր մասնակիցներ ոգեւորված եւ հանգիստ մտնում են Ազատության հրապարակ, որտեղ  որոշ ժամանակ անց սկսվելու է ընդդիմության նոր հանրահավաքը:

Նշենք, որ մի քանի օր առաջ քաղաքապետարանը զարմանալի զուգադիպությամբ հավաքել էր հրապարակում գտնվող ատրակցիոնները, եւ կարելի է արձանագրել, որ իշխանությունները կատարել են ընդդիմության 3 կարեւորագույն պահանջներից մեկը` չխոչընդոտել հանրահավաքների անցկացումը Ազատության հրապարակում, ինչպես անում էին վերջին 3 տարիներին: