Երեւանում ապրիլի 14-17-ին տեղի է ունենալու Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը, որի տեղական կազմակերպիչներն են Հայկական Հոգեբուժական Ասոցիացիան եւ Հայկական Բժշկական Ասոցիացիան:

Ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովները լինում են տարեկան 2 անգամ` աշխարհի տարբեր երկրներում:

Մասնակիցների ակնկալվող թիվը Հայաստանից 160-180 հոգի է` բոլոր հոգեբույժները, հոգեբաններ, հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ, արտերկրից` 270-350 հոգի. ներկա պահին արդեն 164 հոգի բոլոր աշխարհամասերի 36 երկրներից հաստատել են իրենց մասնակցությունը:

Գիտական ծրագիրն ընդգրկում է 10 դասախոսություն, 26 սիմպոզիում եւ 5 սեմինար: