Twitter-ը կզբաղվի այն օգտատերերի աքաունթների հեռացմամբ, որոնք ակտիվ չեն եղել ավելի քան վեց ամիս, տեղեկացնում է BBC News-ը։

Սա սպառնում է այն օգտատերերի աքաունթներին, որոնք Twitter չեն այցելի մինչեւ դեկտեմբերի 11-ը։

Սոցիալական ցանցը առաջին անգամ է հայտարարում պասիվ օգտատերերի աքաունթների խոշոր հեռացման մասին։

Ինչպես պարզաբանել են ընկերությունում, ոչ ակտիվ աքաունթները կհեռացվեն, քանի որ դրանց տերերը հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ սոցցանցի գաղտնիության թարմացված քաղաքականությանը։

Առաջին հերթին կհեռացվեն ԱՄՆ սահմաններից դուրս ապրող օգտատերերի գրառումները։

Ինչպես նշել են ընկերությունում, ապագայում գրառումների հեռացումը կարող է վերաբերել նաեւ այն օգտատերերին, որոնք մտնում են իրենց աքաունթներ, բայց «ոչինչ չեն անում» պլատֆորմում։