Տվյալ օրինագծով առաջարկվում է ավելացնել օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող համարժեք փոխհատուցման չափը: Այս մասին նոյեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում, ըստ էության, անօրինական գործողություններ են գրանցվում եւ կամայական մոտեցումներ են կիրառվում: Գործող օրենքով օտարված սեփականության համար հավարժեք փոխհատուցում է վճարվում: Համարժեք է համարվում գումարը, որը գերազանցում է օտարված սեփականության շուկայական գնի 15%-ը: Պատգամավորներն առաջարկում են այց ցուցանիշը բարձրացնել մինչեւ 25%-ը:

Սակայն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց կառավարության բացասական եզրակացությունը: «Այդ խնդիրները հիմնականում կապված են փորձաքննությունների, սխալ գնահատման, գերակա շահի չափանիշների հետ, այլ ոչ թե փոխհատուցման սահմանման հետ, որը նշված է օրենքում»,- ասաց Գրիգորյանը:

Երկար քննարկումներից հետո հանձնաժողովը եւս բացասական եզրակացություն տվեց: