ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գյումրիում ռուսական ռազմական բազա։

Ինչպես հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը, Գյումրիի ռազմական կայազորում հյուրերին դիմավորել են ռուսական ռազմական միավորման հրամանատարական կազմը, ՌԴ եւ ՀՀ ուժային կառույցների, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ գիտության ու կրթության ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ։

Ռուսական ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը ՌԴ օմբուդսմենին ծանոթացրել է միավորման ստեղծման պատմությանը, նրա կառուցվածքին, գործունեությանը, ժամանակակից ռազմական տեխնիկային եւ այլն։ Այնուհետեւ պատվիրակությունը ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական քաղաքի զինծառայողների կյանքին ու կենցաղին։ Հյուրերը այցելել են «Պատվի բլուր» եւ «Զինվորական փառք» հուշահամալիրներ, զինվորական մասի թանգարան եւ Ալեքսանդրա թագուհու տաճար։ Հյուրերը ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել Խորհրդային զինվորների եւ Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխաիլ Կալաշնիկովի հուշարձաններին։