Ադրբեջանի մարդու իրավունքների նոր օմբուդսմեն Սաբինա Ալիեւան երդվել է Միլի Մեջլիսում:

Report-ի հաղորդմամբ՝ նա երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ինչպես նաեւ պատգամավորներին իրեն ընտրելու համար:

Սաբինա Ալիեւան ընտրվել է այդ պաշտոնին պատգամավորների 104 ձայներով: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սաբինա Ալիեւան «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի կինն է:

Ալիեւան այդ պաշտոնում փոխարինել է Էլմիրա Սուլեյմանովային: